Պուտինը ցանկանում է հսկողության տակ առնել ամբողջ Դոնբասը. Սաակաշվիլի

Պուտինը ցանկանում է հսկողության տակ առնել ամբողջ Դոնբասը. Սաակաշվիլի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հսկողության տակ առնել Դոնբասը, իսկ դա նշանակում է, որ պետք է դուրս բերվեն զորքերը Սլավյանսկից և Սևերոդոնեցկից: Այս մասին ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխանցում է apsny.ge-ն։

Քաղաքական գործիչը վստահ է, որ Պուտինն իր բանակի առաջ հստակ խնդիր է դրել՝ գրավել բոլոր քաղաքները, որոնք կան դեպի թերակղզի տանող ճանապարհին, քանի որ իրեն անհրաժեշտ է միջանցք դեպի Ղրիմ։

«Անհրաժեշտ են Մարիուպոլը և բոլոր կետերը դեպի Ղրիմ ճանապարհին։ Դա Պուտինի հստակ ցանկությունն է»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Նախկին նախագահը նշել է նաև, որ Պուտինը ստում է ամեն անգամ, երբ գործը վերաբերում է տակտիկական հարցերին, և գրեթե չի թաքցնում, որ ստում է։

«Գլխավորը չհայտնվել երկարաժամկետ խաղաղության մասին թակարդում, ուկրաինական զորքերը պետք է պատրաստ լինեն պաշտպանության։ Պետք է հասկանալ, որ հրադադար չի նշանակում խաղաղություն»,- ասել է Սաակաշվիլին։

Հիշեցնենք, որ օրերս Մինսկում կայացած հանդիպման ժամանակ Կիևի, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ներկայացուցիչներն Ուկրաինայի արևելքում հրադադարի հաստատման մասին պայմանագիր են կնքել:

 



Opinion, pooling and voting