Կայացել է մրցույթ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհաշինական աշխատանքների նախագծման համար

Կայացել է մրցույթ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհաշինական աշխատանքների նախագծման համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը անցկացրել է մրցույթ-տենդեր մունիցիպալիտետի տարածքում ճանապարհաշինական աշխատանքների նախագծման համար:

Նախագծով նախագիծը կազմող ընկերությունը պետք է կազմի նախագծա-նախահաշվային փաստաթղթեր հետևյալ ճանապարհահատվածների համար՝ Մեծ Գոնդուրա-Փոքր Գոնդուրա, Մեծ Խանչալի-Կաթնատու, Սպասովկա-Օրլովկա:

Կկազմվեն նախագծեր նաև Մյասնիկյան, Գագարին, Միքելաձե, Բարաթաշվիլի, Ջիվանի և Գինոսյան փողոցների համար:

Այս ճանապարհահատվածների նախահաշվային նախագծերերի կազմման համար տեղական բյուջեից հատկացվել է 110`700 լարի: Սակարկումների արդյունքում մրցույթը շահել է GEO ROUD (ჯეო როუდ) ընկերությունը 29`430 լարիի դիմաց: