՛StopCov՛՛ հիմնադրամին SJGC ընկերության բաժնետերերի կողմից փոխանցվել է 10 000 լարի գումար:

՛StopCov՛՛ հիմնադրամին SJGC ընկերության բաժնետերերի կողմից փոխանցվել է 10 000 լարի գումար:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված ՛՛StopCov՛՛ հիմնադրամին Ջավախքի գազամատակարարող ընկերությունը փոխանցել է 10 000 լարի գումար:
Գազամատակարարող ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի խոսքով, փոխանցումը իրականացվել է ընկերության բաժնետերեր Արամ Սանոսյանի և Մկոյան եղբայրների կողմից:

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի 6 մունիցիպալիտետների Արամ Սանոսյանի կողմից տրամադրվել է քլորի հակասեպտիկ խառնուրդ և սպիրտ՝ 6,400 լիտրի չափով:

Նինոծմինդայի և Ախալցիխեի մունիցիպալիտետների համար հատկացվել է 1200-ական լիտր, իսկ Ախալցիխեի, Ասպինձայի, Ադիգենի և Բորժոմիի մունիցիպալիտետներին հատկացվել է 1000-ական լիտր քլորի խառնուրդ և սպիրտ:

Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված հիմնադրամին հատկացվել է 10 000 լարի գումար «Alpen Milk» ընկերության կողմից: