Ճանապարհաշինական աշխատանքների պատճառով Ազատության փողոցում խցանվել է կոյուղագիծը

Ճանապարհաշինական աշխատանքների պատճառով Ազատության փողոցում խցանվել է կոյուղագիծը

Նինոծմինդա քաղաքի Ազատություն փողոցում տարվող ճանապարհաշինական աշխատանքների պատճառով կոյուղու դիտահորը քանդվել է, իսկ գլխավոր կոյուղագիծը՝ խցանվել:

Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները տեղում իրականացրել են վերականգնողական աշխատանքներ, մասնավորապես մաքրել են դիտահորը, որը լցված է եղել քարերով ու ավազով:

Ընկերության աշխատակիցների խոսքով, կատարվածի պատճառը խոշոր բեռնատար մեքենաներն են, որոնք երթևեկում են դիտահորերի վրայով:

Հիշեցնենք, որ ճանապարհի այս հատվածում արդեն մեկ ամիս է, ինչ ՛՛Արալի՛՛ ընկերությունը իրականացնում է ճանապարհաշինական աշխատանքներ: Նախագծով նախատեսվում է վերանորոգել Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի 7 498 մետրանոց հատվածը: