Նինոծմինդայի փողոցները NOR-ի տեսախցիկից

Նինոծմինդայի փողոցները NOR-ի  տեսախցիկից

Արդեն 4-րդ օրն է, ինչ Վրաստանում, այդ թվում նաև Նինոծմինդա քաղաքում արգելված է թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը: Ստեղծված իրավիճակում մեքենաներին փոխարինելու են եկել հեծանիվները:

Նինոծմինդա քաղաքի փողոցներում հիմնականում երթևեկում են ոստիկանական մեքենաներն ու բեռնատարները:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 17-ի ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ արգելված է լինելու թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը:

Արգելքեը կհանվի ապրիլի 22-ին, այդ օրը լրանում է նաև սահմանված պարետային ժամը:

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր լրագրողի պատրաստածը ֆոտոռեպորտաժը.