Հավամսի արտադրամասի սեփականատերը անցկացրել է բարեգործական ակցիա Նինոծմինդա քաղաքում

Հավամսի արտադրամասի սեփականատերը անցկացրել  է բարեգործական ակցիա Նինոծմինդա քաղաքում

Ապրիլի 20-ին կորոնավիրուսային համավարակի հետևանքները թեթևացնելու նպատակով Ստեփան Թարզյանը կազմակերպել էր բարեգործական ակցիա՝ Նինոծմինդա քաղաքի անապահով և միայնակ ապրող բնակիչներին բաժանելով սեփական արտադրամասի հավի միսը:

Ակցիայի շրջանակներում հինգ միայնակ բնակիչներ և մեկ ընտանիք ստացել են 2-ական հավ:

Կորոնավիրուսային համավարակի հետևանքով հատկապես դժվարացել է միայնակ ապրող տարեցների կյանքը, ովքեր մեծ ուրախություն են ապրում անգամ փոքր օգնությունից և ուշադրությունից:

Նյութի մանրամասները դիտեք ֆոտոշարքում.