Բաթումում ձերբակալվել է Ասլան Աբաշիձեի որդին

Բաթումում ձերբակալվել է Ասլան Աբաշիձեի որդին

Բաթումում ոստիկանությունը ձերբակալել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեի որդուն՝ Գեորգի Աբաշիձեին, ով երեք օր առաջ այցելել է Վրաստան, գրում է Новости-Грузия-ն:

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության տվյալներով՝ Բաթումի նախկին քաղաքապետ Գեորգի Աբաշիձեն ձերբակալվել է հինգշաբթի ուշ երեկոյան ոստիկանական ստուգման ժամանակ, որն անցկացվում է Վրաստանում անցած շաբաթվանից՝ թմրանյութերի ստուգումների նպատակով:

Նախնական տվյալներով՝ փորձաքննությունը հաստատել է, որ Աբաշիձեն եղել է թմրանյութերի ազդեցության տակ, ինչի կապակցությամբ նրան սպառնում է տուգանք:

Աբաշիձեի փաստաբան Ռամին Պապիձեի խոսքով՝ իր պաշտպանյալը կարծում է, որ իր ձերբակալության հարցում շահագրգռված են որոշակի անձինք:

Աբաշիձեի ընտանիքը լքել է Աջարիան 2004 թվականին «վարդերի հեղափոխությանը» հաջորդած «աջարական հեղափոխությունից» հետո: Վրաստանի գլխավոր դատախազությունն Ասլան Աբաշիձեի դեմ քրեական գործ է հարուցել, նրա սեփականությունն առգրավվել է, նա հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, իսկ այնուհետ Ինտերպոլով նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:

Վրաստանում իշխող քաղաքական ուժի փոփոխությունից հետո, Գեորգի Աբաշիձեն բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ընդմիշտ վերադառնալ Վրաստան: Նա Բաթումի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2000-ից 2004 թվականներին



Opinion, pooling and voting