Նինոծմինդայում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը /լուսանկարներ/

Նինոծմինդայում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը /լուսանկարներ/

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:

Ապրիլի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը և բնակիչները ծաղիկներ խոնարհեցին Նինոծմինդա քաղաքի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Առավոտյան Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ:

Այս տարի Նինոծմինդայում ևս տեղի չունեցան ավանդական ջահերով երթը և այլ միջոցառումներ երկրում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով: