Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն քննարկեց և ընդունեց 4 հարց

Նինոծմինդայի  մունիցիպալիտետի սակրեբուլոն քննարկեց և ընդունեց 4 հարց

Ապրիլի 30-ին Նինոծմինդայի սակրեբուլոյում քննարկվեց և ընդունվեց 4 հարց:

Առաջին հարցը վերաբերում էր 2020թ. մունիցիպալ բյուջեում մասնակի փոփոխություններ կատարելուն:

Երկրորդ հարցը վերաբերում էր 2019թ. բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության հաստատմանը:

Երրորդ հարցը վերաբերում էր ՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրի շրջանակներում շինաշխատանքների նախագծերի հաստատմանը:
Չորրորդ հարցը վերաբերում էր Նինոծմինդայի սակրեբուլոյի «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Արայիկ Բդոյանի փոխարեն Վարազդատ Արզումանյանի պատգամավորական լիազորությունների ճանաչմանը:

Նշենք, որ Նախկին պատգավոր Արայիկ Բդոյանը սեփական դիմումի համաձայն վայր է դրել պատգամավորի մանդատը: