Նինոծմինդայի քաղաքապետարանը կորոնավիրուսի դեմ պայքարին 25 հազար լարի է հատկացրել

Նինոծմինդայի քաղաքապետարանը կորոնավիրուսի դեմ պայքարին  25 հազար լարի է հատկացրել

Նինոծմինդայի քաղաքապետարանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումների համար տեղական բյուջեից հատկացրել է 25 հազար լարի գումար:

Այս մասին որոշում է կայացվել ապրիլի 30-ին կայացած Նինոծմինդայի սակրեբուլոյի նիստի ժամանակ: Մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Նինոծմինդայի քաղաքապետարանը իրականացրել է քաղաքապետարանի շենքի ախտահանման աշխատանքներ և մունիցիպալիտետի բնակչությանը շրջիկ բարձրախոսների միջոցով իրազեկման աշխատանքներ է տարել: