Խոջաբեկ թաղամասի մինի մարզադաշտը կվերանորոգվի

Խոջաբեկ թաղամասի մինի մարզադաշտը կվերանորոգվի

Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի այն վայրը, որտեղ երիտասարդները անցկացնում են իրենց ժամանցը, գտնվում է անմխիթար վիճակում:
Արդեն տարուց ավելի է, ինչ երիտասարդները անմխիթար պայմանների պատճառով չի կարողանում այդտեղխաղալ:

Երբեմնի մինի մարզադաշտում այլևս հնարավոր չէ խաղալ, ցանցերը և գազոնը շարքից դուրս են եկել:

Ինչպես ճշտեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից, այս տարի նախատեսված է վերանորոգել մինի մարզադաշտը, որի համար արդեն հատկացվել են միջոցներ:

Վերջերս Նինոծմինդայի քաղաքապետը մեզ հետ զրույցում նշեց, որ Նինոծմինդայի Խոջաբեկ թաղամասում նախատեսված է կառուցել մանկական նոր խաղահրապարակ և վերանորոգել մինի մարզադաշտը:
Մինի մարզադաշտի կառուցման համար նախատեսվել է շուրջ 25 հազար լարի, իսկ մանկական նոր խաղահրապարակի կառուցման համար՝ 35 000 լարի գումար: