65-100 հազար ռեյտինգային միավոր ունեցող ընտանիքները կարող են օգտվել օգնությունից առանց որևէ փաստաթուղթ լրացնելու

65-100 հազար ռեյտինգային միավոր ունեցող ընտանիքները կարող են օգտվել օգնությունից առանց որևէ փաստաթուղթ լրացնելու

Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրով կորոնավիրուսային համավարակի հետևանքները մեղմացնելու նպատակով նախատեսված է նաև օգնել այն ընտանիքներին, որոնք ունեն 65 000-100 000 ռեյտինգային միավոր և գրանցված են Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների բազայում որպես անապահով ընտանիքներ:

Այդ անձանց համար նախատեսված չէ ներկայացնել որևէ հավելյալ դիմում կամ փաստաթուղթ:

Սոցիալական ծառայությունների գործակալությունը, համաձայն տվյալների բազայի, ամեն ամիս ընտանիքի մեկ անդամի տրամադրում է օգնություն:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի ամենամսյա օգնության չափը կազմում է 35-ական լարի, համապատասխանաբար կախված ընտանիքի անդամների թվից գումարը բաշխվում է հետևյալ կերպ՝

• 1 հոգուց բաղկացած ընտանիքի սոցիալական օգնության չափը կազմում է 70 լարի,

• 2 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 90 լարի,

• 3 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 105 լարի,

• 4 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 140 լարի,

• 5 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 175 լարի,

• 6 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 210 լարի,

• 7 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 245 լարի,

• 8 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 280 լարի,

• 9 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 315 լարի,

• 10 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 350 լարի,

• 11 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 385 լարի,

• 12 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 420 լարի,

• 13 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 455 լարի,

• 14 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 490 լարի,

• 15 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 525 լարի

Փոխհատուցումը ընտանիքներին տրամադրվելու է ՛՛Լիբերթի՛՛ բանկում արդեն գյություն ունեցող կամ նոր բացված հաշվեհամարներին:

Այն անապահով ընտանիքներին, որոնց ռեյտինգային միավորը  100 հազար է և որոնք ունեն 3 և ավելի մինչև 17 տարեկան երեխաներ, անհրաժեշտ չէ լրացնել որևէ հավելյալ փաստաթուղթ: Սոցիալական ծառայությունների գործակալությունը տրամադրվող ամենամսյա օգնությունից բացի երեխաների համար կտրամադրի հավելյալ 100 լարի:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան մինչև 17 տարեկան երեխաներ ունեցող 170 անապահով ընտանիք, որոնք Սոցիալական ծառայությունների գործակալությունից ստանում են ամենամսյա օգնություն: