Օգնությունից կարող են օգտվել հաշմանդամություն ունեցող մարդիկ և երեխաները

Օգնությունից կարող են օգտվել հաշմանդամություն ունեցող մարդիկ  և երեխաները

Կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու նպատակով պետական հակաճգնաժամային ծրագրով նախատեսվում է օգնություն տրամադրել հաշմանդամություն ունեցող մարդկանց /1-ին կարգ/ և երեխաներին:

Սոցիալական ծառայության գործակալությունը սոցիալական օգնության փաթեթից օգտվող անձանց համար նախատեսում է հավելյալ 100 լարի գումար 6 ամիս շարունակ:

Հաշմանդամություն ունեցող անձինք և 65 000-100 000 ռեյտինգային միավոր ունեցող ընտանիքները կարող են օգտվել օգնության փաթեթեներից միաժամանակ:

Օրինակ եթե ընտանիքը բաղկացած է 6 անդամից և ունի 80 000 ռեյտինգային միավոր և ընտանիքում կա մինչև 17տարեկան 3 երեխա, իսկ ընտանիքի անդամներից մեկը ունի 1-ին կարգի հաշմանդամություն կամ երեխաներից մեկը ունի հաշմանդամություն, ապա այդ ընտանիքը միանգամից կարող է օգտվել օգնության երեք փաթեթներից՝ ստանալով 2 460 լարի գումար, որը կփոխանցվի 6 ամիս շարունակ՝ ամեն ամիս կազմելով 410 լարի:

Հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ 65,000-100,000 վարկանիշային միավոր ունեցող ընտանիքները և 100 000 միավոր ունեցող բազմազավակ ընտանիքների համար փոխհատուցման փաթեթների ձեռք բերումը, չի սահմանափակում լրացուցիչ նպաստներից մեկի ձեռքբերման հնարավորությունը` այն է հարկային արտոնություններ ստանալու, աշխատողին կամ ինքնազբաղված անձի կողմից փոխհատուցումից օգտվելու հնարավորությունը: