Նինոծմինդայի և Ախալքալաքի Շտապօգնության ծառայության աշխատակիցները հանձնել են կորոնավիրուսի թեստ

Նինոծմինդայի և Ախալքալաքի Շտապօգնության  ծառայության աշխատակիցները հանձնել են կորոնավիրուսի թեստ

Մայիսի 7-ին Նինոծմինդայի և Ախալքալաքի Շտապ օգնության աշխատակիցները որպես թիրախային խումբ հանձնել են կորոնավիրուսի հետազոտություն:

Սամցխե-Ջավախքի Հիվանդությունների վերահսկման տարածքային ծառայության աշխատակիցները կորոնավիրուսային թեստեր են վերցրել Նինոծմինդայի Շտապօգնության ծառայության 24 և Ախալքալաքի Շտապօգնության ծառայության 25 աշխատող:

Ըստ Հիվանդությունների վերահսկման տարածքային ծառայության աշխատակցի՝ թեստի արդյունքները պարզ կդառնա մեկ օրից:

Առողջապահության նախարարության ծրագրով բոլոր անձինք, ովքեր բարձր ռիսկային խմբում են, պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ: