1981 թվականի մայիսի 13-ին Թբիլիսիի «Դինամոն» նվաճել է Եվրոպական գավաթը / 39 տարի մեծ հաղթանակից

1981 թվականի մայիսի 13-ին Թբիլիսիի «Դինամոն» նվաճել է Եվրոպական գավաթը / 39 տարի մեծ հաղթանակից

1981-ի մայիսի 13-ին, Թբիլիսիի «Դինամոն» Եվրոպական երկրների գավաթակիրների գավաթի խաղարկության եզրափակչում, Դյուսելդորֆի «Ռայնշտադիոնում», 2:1 պարտության է մատնել ՝ Գերմանիայի դեմոկրատական ​​հանրապետության  Յեննայի «Կառլ Ցաիս» ակումբին և նվաճել Եվրոպական գավաթը – այդ օրվանից անցել է 39 տարի:

Հակառակորդի կազմում էին 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Գերմանիայի դեմոկրատական ​​հանրապետության հավաքականի 9 ներկայացուցիչ: Գերմանացիները մինչ եզրափակիչ հասնելը հաղթել են իտալական «Ռոմային» (0:3,   4:0), իսպանական «Վալենսիային» (3:1, 0:1), Ուելսի «Նյուպորտին» (2:2, 1:0), իսկ կիսաեզրափակչում հաղթել են  Պորտուգալական Բենֆիկային (2:0, 0:1):

Նոդար Ախալքացիի գլխավորությամբ Թբիլիսցիները մրցաշարը անց են կացրել շատ համոզիչ: Նախ ճանապարհից հեռացրեցին հունական «Կաստորիային» (0:0, 2:0), այնուհետև իռլանդական «Ուոթֆորդին» (1:0, 4:0), անգլիական «Վեսթ Հեմին» (4:1, 0:1), իսկ կիսաեզրափակչում ` Հոլանդական «Ֆեյենորդին» (3:0, 0:2):

Խաղի ընթացքը սկզբից չընթացավ Թբիլիսեցիների համար ցանկալի սցենարի համաձայն: 63-րդ րոպեին գերմանացիներին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Դրանից հետո դինամոյականները հակառակորդի մարզադաշտում, ցուցադրեցին գերմանական բնավորությունը և շուտով վերականգնեցին հավասարակշռությունը: 67-րդ րոպեին, Ռամազ Շենգելիան խաբելով երկու մրցակցի, գտավ Վլադիմիր Գուցաևին, որը իր հերթին տուգանայինի գծից գնդակը ուղարկեց հակառակորդի դարպասը, հաշիվը դարձնելով`1-1:

Հանդիպման 87-րդ րոպեին Թբիլիսիի «Դինամոյի» ֆուտբոլիստներին հաջողվեց խփել հաղթական գոլը: Դավիթ Ղիփիանին հակառակորդի  տուգանայինի մոտ գտավ Վիտալի Դարասելիային և կատարեց գեղեցիկ փոխանցում, իսկ նա իր հերթին գեղեցիկ հնարքով ազատվեց երկու պաշտպանից և խփեց Թբիլիսիի «Դինամոյի» պատմության մեջ ամենակարևոր գոլը: Այսպիսով հանդիպումն ավարտվեց՝ 2-1 հաշվով:

Մայիսի 13, 1981: Եզրափակիչ: Դյուսելդորֆ, Ռեյնշտադիոն: 98 000 հանդիսատես:

«Դինամո» (Թբիլիսի) – «Կառլ Ցաիս» (Յեննա, ԳԴՀ) 2:1

Գոլերը ՝ 0:1 Գերհարդ Հոպե (63), 1:1 Վլադիմիր Գուցաև (67), 2:1 Վիտալի Դարասելիա (87)

Դինամո. Օթար Գաբելիա, Թամազ Կոստավա, Ալեքսանդր Չիվաձե (ավագ), Նոդար Խիզանիշվիլի, Գիա Թավաձե, Վիտալի Դարասելիա, Զաուր Սվանաձե (67. Նուկրի Կակալաշվիլի), Թենգիզ Սուլաքվելիձե, Վլադիմիր Գուցաև, Դավիթ Ղիփիանի, Ռամազ Շենգելիա

Մարզիչ ՝ Նոդար Ախալկացի

Կառլ Ցաիս. Հանս-Ուլրիխ Գրապենտին, Գերտ Բրաուեր, Գերհարդ Հոպե (89. Ուլրիխ Օեվերման), Վոլֆգանգ Շիլինգ, Լոթար Կուրբուվայտ (ավագ), Ռուդիգեր Շնուպհազե, Անդրեաս Կրաուզե, Լուտց Լինդեման, Անդրեաս Բիլաու (76. Տոմաս Տիոպփեր), Յուրգեն Ռաաբ, Էբերհարդ Ֆոգել

Մարզիչ ՝ Հանս-Յոահիմ Մայեր

Մրցավարներ ՝ Ռիկարդո Լատանց; Լուիջի Անգոլինի, Պաոլո Բերգամո (Իտալիա) 1tv.ge