Սպասովկա գյուղից Կլոր լիճ տանող առվակը մաքրվել է

Սպասովկա գյուղից Կլոր լիճ տանող առվակը մաքրվել է

Սոսկար Փութուլյանը և իր ընկերների հետ համատեղ իրականացրել են մաքրման աշխատանքներ Սպասովկա գյուղի կամրջի մոտ, նաև մաքրել են բաց առվակները, որոնք վարարում էին շրջակա ցանքատարածությունները:

Նրանց խոսքով, այդպես են վարվել, որպեսզի ջրատար առվակների ջուրը հասնի Կլոր լճին և չվարարի շրջակա ցանքատարածությունները:

Ակցիայի մասնակիցները մի քանի ժամ շարունակ Սպասովկա գյուղի կամրջի մոտ իրականացրել են աղբի մաքրման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ վերջերս մի շարք բնակիչներ իրենց բողոքն էին հայտնել, որ ջուրը առվակով չի հոսում և վարարում է ցանքատարածությունները:


Մինչ մաքրման աշխատանքները

Մաքրման աշխատանքներից հետո