Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի փոշին խանգարում է երթևեկությանը

Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի փոշին խանգարում է երթևեկությանը

Արդեն մի քանի ամիս է, ինչ վերսկսվել են Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի վերականգնման աշխատանքները, որը սկսվել էր դեռ անցյալ տարվանից:

Ըստ տաքու վարորդի, ով օրվա ընթացքում մի քանի անգամ ստիպված է անցնել այս ճանապարհով, նշեց որ ճանապարհը չի ջրվում, փոշին այնքան շատ է, որ տեսանելիություն չկա: Մենք հասկանում ենք, որ ճանապարհների կառուցումը անհրաժեշտ է, բայց համենայն դեպս անհրաժեշտ է օրվա մեջ մի քանի անգամ ջրել:

Մեկ այլ վարորդ նշում է, որ ճանապարհն անանցանելի է, ամենուրեք `փոշի: Մոտակա արտերի մշակաբույսերը փոշու մեջ են, շրջակա միջավայրը աղտոտված է, սա այն է, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել: Այս ճանապարհով երթևեկելիս երբեմն անհնար է նկատել հանդիպակած եկող մեքենան:

Պարզելու համար, թե ինչու չի ջրվում Նինոծմինդա – Ախալքալաք ճանապարհը, մենք զանգահարեցինք «Ջավախավտոգզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեին:

Նա պատասխանեց, որ նախագծով չի նախատեսում ճանապարհների ջրում, բայց մենք ինքներս, մեր նախաձեռնությամբ ջրում ենք բնակելի հատվածները:

Հիշեցնենք, որ վերականգնման մասին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և ուժի մեջ է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը:

Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 000 000 լարիի չափով: Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 750 000 լարիով: Իսկ վերակառուցումն իրականացնում է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն է: