«Գոնե հիշելու բան կլինի». Նինոծմինդայի թիվ 1դպրոցի շրջանավարտները / Տեսանյութ

«Գոնե հիշելու բան կլինի». Նինոծմինդայի թիվ 1դպրոցի շրջանավարտները / Տեսանյութ

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի շրջանավարտները, երկրում առկա համաճարակաբանական իրավիճակի պատճառով, չկարողացան իրենց վերջին զանգը անցկացնել այնպես` ինչպես սովորաբար պլանավորվում է: Հետևաբար փոխվեց «Վերջին զանգ»- ի ձեւաչափը:

Մայիսի 20-ին ավարտվեց 12-րդ դասարանի աշակերտների համար ուսումնական գործընթացը: Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված, Վրաստանում զանգվածային միջոցառումները արգելված են, և արդյունքում վերջին զանգին նվիրված միջոցառումներ չեն անցկացվել:

Այսօր ՝ մայիսի 27-ին, Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի շրջանավարտները հագնվել էին համապատասխան: Նրանք փոքրիկ միջոցառում էին կազմակերպել Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակում: Շրջանավարտները նախ հագուստներին ամրացրեցին Վերջին զանգի խորհրդանշանը, այնուհետև պարեցին վալս: Միջոցառումից հետո շրջանավարտներն այցելեցին յուրաքանչյուր ուսուցչի բնակարան` հրաժեշտ տալու համար: