Խոշոր երկնաքարի անկումը տեսանելի է եղել Նինոծմինդայում

Խոշոր երկնաքարի անկումը տեսանելի է եղել Նինոծմինդայում

Երեկ ՝ երեկոյան ժամը 21:30 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները ականատես են եղել խոշոր երկնաքարի վայր ընկնելուն, որը կարելի էր տեսնել անզեն աչքով Նինոծմինդայի հարավ-արևմտյան հատվածում՝ դեպի Հայաստանի սահման:

Ըստ Նինոծմինդայի Նորաշեն թաղամասի բնակիչների, տարօրինակ կայծը լուսավորել է երկինքը, այնուհետև անհետացել, թողնելով ծխահետք:

ՀՀ լրատվական գործակալությունների կողմից տարածված տեսանյութերում, որը ֆիկսել են հսկիչ տեսախցիկները պարզ երևում է, թե ինչպես է երկնաքարը վայր ընկնում ֆիկսող կետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Երկնային մարմնի անկումը նկատել են երևանցիները և հարակից այլ քաղաքների բնակիչներ:

Տեսանյութը տարածել է Հայաստանի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: