Օրոջալար, Մամզարա, Հեշտիա և Գանձա գյուղերի դպրոցներում կկառուցվեն սանհանգույցներ

Օրոջալար, Մամզարա, Հեշտիա և Գանձա գյուղերի դպրոցներում կկառուցվեն սանհանգույցներ

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայության կողմից անցկացվել է մրցույթ` Օրոջալարի, Մամզարայի, Հեշտիայի թիվ 1, Հեշտիայի թիվ 2 և Գանձա գյուղերի դպրոցներում սանհանգույցների կառուցման նախագծերի համար:

Նախագծման համար նախատեսված գումարը կազմել է 10.174 լարի: 6.174 լարիի դիմաց մրցույթը շահել է «ԼԱԻՆԻ» ընկերությունը:

Նախագծումից հետո Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը կհայտարարի մրցույթ՝ այս դպրոցների սանհանգույցների կառուցման համար:

Նշված դպրոցներում շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել են հետևյալ գումարները.
• Օրոջալար գյուղի դպրոցի համար`
70,000 լարի
• Մամզարա գյուղի դպրոցի համար`
70,000 լարի
• Հեշտիա գյուղի թիվ 1 դպրոցի համար` 72.500 լարի
• Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի համար՝ 70,000 լարի
• Գանձա գյուղի թիվ 2 դպրոցի համար` 70,000 լարի: