Վաղվանից կբացվեն բաց տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտները

Վաղվանից կբացվեն բաց տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտները

Եթե ​​ հնարավոր չէ պահպանել երկմետրանոց հեռավորություն, կարելի է օգտագործել ժամանակավոր պաշտպանիչ պատնեշ:

Նախարարի հանձնարարականների համաձայն, սննդի օբյեկտը հյուրերի համար պետք է ապահովի տպագիր (մեկանգամյա) մենյու: Իսկ էլեկտրոնային մենյու առաջարկելու դեպքում անհրաժեշտ է, որ ձեռքի հիգիենիկ վերամշակման համար ախտահանող նյութեր տեղադրվեն ցանկատախտակի մոտ, նշելով համապատասխան պարտադիր նշանը:

Նույն պահանջները պետք է բավարարեն հանրային սննդի փակ օբյեկտները, որոնց բացումը  նախատեսվում է հունիսի 8-ին, սակայն փակ սրճարաններն ու ռեստորանները պետք է ապահովեն նաև լրացուցիչ օդափոխություն: Էկատերինե Տիկարաձեի հանձնարարականների համաձայն, եթե շենքում բնական օդափոխություն չկա, ապա անհրաժեշտ է օգտագործել արհեստական ​​օդափոխություն:

Փակ տիպի հաստատությունների ըմպելիքների սպասարկման տարածքում (բար) պետք է խմիչքների ծառայություն մատուցեն անհատապես սեղանի առաքման ծառայության միջոցով, որպեսզի խուսափեն անմիջական շփումներից:

Ինչ վերաբերում է սպասքը լվանալուն, ապա ձեռքով լվանալիս պետք է հետևել հետևյալ ընթացակարգերին.

  • Սպասքը սննդի ավելցուկներից պետք է մաքրել մեխանիկորեն
  • Լվացեք առնվազն 40⁰C ջրով և լվացող միջոցով՝ առաջին խոհանոցային լվացարանում
  • Կրկին լվացեք առնվազն 40⁰C ջրով և օգտագործեք փոքր քանակությամբ լվացող միջոց՝ երկրորդ խոհանոցային լվացարանում
  • Մաքրաջրել առնվազն 65⁰C ջերմաստիճան ունեցող հոսող ջրով

Գարեջրատներում բաժակները լվանալ 45-50⁰C- ից ոչ պակաս ջերմաստիճան ջրով՝ օգտագործելով լվացող միջոցներ և ախտահանող նյութեր: