Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. Տեսանյութ

Ինչ վերաբերում է իմ վարակվելուն, ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից: Ես կռահում եմ, թե որտեղ եւ ինչպես եմ վարակվել: Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որ տպավորվել է իմ մեջ եւ համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված, մանավանդ խորհրդակցությունների ժամանակ գիտեք, որ ջրի բաժակներ են դնում: Ես մի օր արձանագրեցի, որ բաժակն առանց ձեռնոցի դրեցին: Իհարկե, տեղում նկատողություն արեցի եւ առաջարկեցի փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ այդպես եղել: Այդ մատուցողի մոտ նույնպես հաստատվել է դրական»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ աշխատելու է վարչապետի կեցավայրից. «Ունեմ բոլոր պայմաններն այստեղ՝  կապի միջոցները, մնացած բոլոր պայմանները եւ ինչքան որ հնարավոր կլինի կաշխատեմ, նույնիսկ սպասվածից ավելի շատ, բայց իհարկե, մեկուսացվածության պայմաններում»,-ասաց նա:

Վարչապետը կոչ արեց բոլորին անպայման պահել հակահամաճարակային կանոնները. «Այդ կանոնները մեր դեպքում կոնկրետ չօգնեցին, բայց ամեն դեպքում համոզված եմ, որ այդ կանոնների պահման արդյունքում առնվազն կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել: Շատ ցավում եմ, որ այսպես եղավ, բայց եղավ:

Մեր ռազմավարությունը եւ մարտավարությունը մնում է նույնը: Մենք պետք է սովորենք կորոնավիրուսին զուգահեռ ապրել: Բոլորիս մոտ նույն վիճակն է, ջերմություն չունենք, ախտանշաններ չունենք, բայց պետք է հետեւենք, որովհետեւ կարող է մի պահի այդ ախտանշաններն ի հայտ գան: Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, որ մեր տատիկ-պապիկներին հանկարծ վարակած չլինենք: Ճիշտն ասած, դրա համար ենք մի քիչ լարված»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: news.am



Opinion, pooling and voting