Էրզրումյան փողոցում խցանվել է կոյուղու համակարգը

Էրզրումյան փողոցում խցանվել է կոյուղու համակարգը

Նինոծմինդայի Էրզրումյան փողոցում արդեն երկրորդ օրն է, ինչ կոյուղու ջրերը հեղեղում են փողոցի մի մասը:

Ջուրը հոսում է կոյուղու դիտահորից` համակարգի խցանման պատճառով: Այս փողոցի բնակիչները սեփական ուժերով սկսեցին աշխատանքներ իրականացնել` խցանված համակարգը բացելու համար, բայց տարվող աշխատանքները առայժմ անարդյունք են:

Ըստ Էրզրումյան փողոցի բնակիչների, նրանք դիմել են ջրամատակարարման ծառայությանը, բայց մինչ այժմ ոչ ոք ուշադրություն չի դարձրել: