Ղաուրմա գյուղի բնակչին կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխել են Ախալցխա

Ղաուրմա գյուղի բնակչին կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխել են Ախալցխա

Այսօր՝ կեսօրին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին COVID-19-ի կասկածանքով տեղափոխել են Ախալցխա:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի հանրային առողջության կենտրոնի տնօրենից՝ Տիգրան Եղոյանից, Ղաուրմա գյուղի բնակիչը գտնվում էր Ռուսաստանի դաշնությունում: Վրաստան վերադառնալուց հետո նա ավելի քան 14 օր կարանտինացված էր և երկու օր առաջ վերադարձել է հայրենի գյուղ:

Երկու թեստավորում է կատարվել կարանտինում, որոնցից մեկը ցույց է տվել կորոնավիրուսային վարակի հետքեր: Հետևաբար, երկրորդ թեստավորումը կկատարվի։

Նոր թեստի արդյունքները պարզ կլինեն մի քանի ժամվա ընթացքում:

Ինչպես իմացանք Ղաուրմա գյուղի բնակիչներից, կորոնավիրուսով կասկածվող անձը ով 44 տարեկան է, չի ցուցաբերել COVID-19- ի որևէ նշան:

Թե ինչպիսին կլինի թեստավորման արդյունքը, Nor ռադիոն կներկայացնի հաջորդ նյութերում: