Կորոնավիրուսի կասկածանքով մի տղամարդ մաքսակետից տեղափոխվել է Նինոծմինդայի կլինիկա

Կորոնավիրուսի կասկածանքով մի տղամարդ մաքսակետից տեղափոխվել է Նինոծմինդայի կլինիկա

Հունիսի 4-ին Նինոծմինդա քաղաքի շտապօգնության մեքենայով Նինոծմինդա հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել ծանր բեռնատար մեքենայի վարորդ՝ կորոնավիրուսի կասկածանքով: Տղամարդուն կատարել են արագ թեստավորում Նինոծմինդա-Բավրա սահմանին, որը ցույց է տվել դրական արդյունք:

Տղամարդը գտնվում է Նինոծմինդայի ինֆեկցիոն բաժանմունքում: Ինչպես տեղեկացանք, Էվեքս կլինիկայի մենեջերից՝ Նատո Իրեմաձեից, բոլոր աշխատակիցներին և հիվանդներին տրամադրվում է համապատասխան պաշտպանիչ հագուստ: Տղամարդը ինքնամեկուսացման մեջ է, նրա վիճակը լավ է, ջերմություն չունի։ Թեստի պատասխանները կուղարկվեն Լուգարի լաբորատորիա՝ հետազոտման։ Տղամարդը կմնա մեկուսացման մեջ այնքան ժամանակ, քանի դեռ մանրամասն հետազոտման մեջ է թեստի արդյունքները։ Նինոծմինդայի հիվանդանոցն ունի համապատասխան պայմանները վարակով կասկածվող հիվանդներին ժամանակավորապես մեկուսացնելու համար: Եթե ​​կորոնավիրուսը հաստատվի, հիվանդը կտեղափոխվի հատուկ հիվանդանոց:

Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը:

Նյութը պատրաստվել է ,,პროდემოს” նախագծի շրջանակներում։