«Ակօս»-ի նախկին շենքը Հրանտ Դինքին, Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի փոքրամասնություններին նվիրված թանգարան է դառնալու

«Ակօս»-ի նախկին շենքը Հրանտ Դինքին, Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի փոքրամասնություններին նվիրված թանգարան է դառնալու

Ստամբուլում գտնվող «Ակօս» թերթի խմբագրությունն ու «Հրանտ Դինք» հիմնադրամը տեղափոխվել են նոր շենք, և բոլորի մտքում այժմ մի հարց է. իսկ ի՞նչ է լինելու նախկին շենքի հետ, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի կայքը։

«Հայերի և թուրքերի կողմից համատեղ ապրելու ապացույցը, կազմակերպված հանցավոր խմբին զոհ տված այդ վայրն ի՞նչ է լինելու։ Ամեն տարի հունվարի 19-ին (Հրանտ Դինքի սպանության օրը) արդարության պահանջով հարյուրավորների հավաքատեղի այդ շենքն այժմ ամբողջությամբ դատա՞րկ է»,- հարցնում է պարբերականը։

Պարզվում է, որ իրականում այն դատարկ չի մնալու և վերածվելու է թանգարանի։

«Հրանտ Դինքի բոլոր իրերով այդ սենյակին ձեռք չեն տվել, չեն էլ տալու։ Աշխարհի տարբեր կողմերից Թուրքիա եկած մարդկանց այցելության համար վայր է դարձել։ Մարդիկ տեսնել են ուզում։ Սրանից հետո այն թանգարան է դառնալու։ Հիմնադրամի ու թերթի նախկին տարածքը Հայոց ցեղասպանության, Հրանտ Դինքի, Թուրքիայի հայերի և բոլոր փոքրամասնությունների վերաբերյալ փաստերի «խղճի թանգարան է» լինելու»,- գրում է պարբերականը։http://www.tert.am/



Opinion, pooling and voting