Ղաուրմա գյուղում կանցկացվի նոր ջրագիծ

Ղաուրմա գյուղում կանցկացվի նոր ջրագիծ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի համար «Աջակցություն գյուղին» ծրագրով հատկացվել է 12,000 լարի:

Բնակիչների որոշմամբ՝ իրենք պետք է անցկացնեն խմելու ջրի նոր համակարգ: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոման Մկրտչյանի խոսքով ՝ ջրամատակարարման հին գիծը շարքից դուրս է եկել: Խողովակը հին է և վնասված է մի քանի կետերում, վերանորոգումն անհնար է, ուստի որոշվեց փոխել ջրամատակարարման գծի մի մասը:

Կառուցվելիք 750 մետր ջրագիծը կլինի պլաստմասե խողովակներով:

Այնուամենայնիվ, այս ամենով գյուղի ջրի ամբողջ խնդիրը չի լուծվելու:

Այս տարի գյուղի փողոցներից մեկում  նաև գիշերային լուսավորության լամպեր կտեղադրվեն և արարողությունների տան համար ձեռք կբերվեն աթոռներ ու սեղաններ: Այս աշխատանքների համար գումարը հատկացվում է տեղական բյուջեից:

Radio NOR · В селе Каурма проведут новую водопроводную линию