Սպասովկա գյուղի ճանապարհը կասֆալտապատվի

Սպասովկա գյուղի ճանապարհը կասֆալտապատվի

«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության կողմից մեկնարկել են Սաթխա-Սպասովկա ճանապարհի մնացած հատվածի ասֆալտապատման աշխատանքները:

Այս տարվա նախագծով նախատեսված է ասֆալտապատել 2200 մետր երկարությամբ ճանապարհ:
Ներկայումս հանվել է ճանապարհի հին հողաշերտը, որին հաջորդելու են խճապատման և ասֆալտապատման բուն աշխատանքները:

Նախագծի բյուջեն կազմում է 800 000 լարի:

Հիշեցնենք, որ Սաթխա-Սպասովկա ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է 2018թ.-ին և 2018-2019թթ ընթացքում ասֆալտապատվել է ընդհանուր առմամբ 2790 մետր ճանապարհահատված: Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել ամբողջական ճանապարհի ասֆալտապատումը:

Հավելենք նաև, որ ծրագրվում է հետագայում շարունակել ճանապարհի ասֆալտապատումը մինչև Նինոծմինդա-Բավրա մայրուղին, որը կծառայի որպես շրջանցիկ ճանապարհ: