Փոքր Արագյալ գյուղում անցկացվեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար

Փոքր Արագյալ գյուղում անցկացվեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար

Հունիսի 16 -ին Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղում անցկացվեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար, որը կազմակերպված էր Գոռ Ծառուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի եւ գյուղի երիտասարդների կողմից՝ Գարիկ Ծառուկյանի հիշատակին:

Առաջնությանը մասնակցում էին շրջանի 10 թիմեր՝ երկու թիմ Փոքր Արագյալ գյուղից, երկու թիմ Մեծ Արագյալ, մեկական թիմեր էլ Սաթխա, Օրոջալար, Կաթնատու, Մեծ Խանչալի, Օրլովկա եւ Դիլիֆ գյուղերից:

Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջնությունը արդեն երկրորդ օրն է շարունակվում է, եւ այսօր եզրափակիչ դուրս են եկել Փոքր Արագյալի, Օրոջալարի եւ Սաթխայի թիմերը: «Իսկ վիրուսի հետ կապված չենք թողնում, որ շատ մարդ հավաքվի եւ սոցիալական հեռավորությունը պաշտպանում ենք» , -նշեց Հովհաննիսյանը:

Եզրափակչում 3 -րդ հորիզոնականը զբաղեցրեց Փոքր Արագյալը, 2 -րդ տեղում Օրոջալարն է, իսկ 1 -ին տեղում Սաթխայի թիմն է:

Ավելի մանրամասն՝ աուդիոձայնագրությունում.

Նյութը լուսաբանելու համար մեզ հրավիրել էին մրցաշարի կազմակերպիչները:

Radio NOR · Փոքր Արագյալ գյուղում անցկացվեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար

Մինի ֆուտբոլի հուշամրցաշար Փոքր Արագյալ գյուղում

Posted by Radio NOR on სამშაბათი, 16 ივნისი, 2020