Դավիթ Շինարար փողոցում ավարտեվց մայթերի շինարարությունը

Դավիթ  Շինարար փողոցում ավարտեվց մայթերի շինարարությունը

Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը ավարտեց մայթեզրի կառուցումը Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարարի փողոցի վերջնամասում:

500 մետր մայթ կառուցելու համար տեղական բյուջեից հատկացվել է 49 602 լարի գումար: Մրցույթը շահել է Ջավախավտոգզա շինարարական ընկերությունը:

Դավիթ Շինարարի փողոցի վերջում չկար ոչ հետիոտնային անցում, ոչ էլ մայթեր: Տեղի բնակիչները (նաև երեխաները) ստիպված են լինում անցնել ճանապարհի երթևեկելի հատվածով, ինչը կարող է հանգեցնել ճանապարհային պատահարների:

Ավելացնենք, որ «NOR » ռադիոն բազմիցս լուսաբանել է այս հատվածում մայթերի բացակայության խնդիրը: Այլ ճանապարհ չկար, բնակիչները ստիպված էին ամեն օր ռիսկի ենթարկել իրենց կյանքը: Այժմ քաղաքի այս փողոցի բնակիչները կարող են ապահով անցնել այս հատվածը:

Նկարնահանման ժամանակ քաղաքի բնակիչը նշեցին, որ իհարկե պետք էր որ մայթը ավելի լայն լիներ բայց սա էլ է բավարար: