Իսպանիայում կթույլատրվի ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել հանդիսականների ներկայությամբ

Իսպանիայում կթույլատրվի ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել հանդիսականների ներկայությամբ

Իսպանիայում հուլիսից կթույլատրվի ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել հանդիսականների ներկայությամբ, տեղեկացնում է Yahoo Sports-ը:

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը կթույլատրի սահմանափակ քանակով հանդիսականների մուտքը ստադիոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստվում է հուլիսի 1-ին տեղի ունենալիք «Աթլետիկո Մադրիդի» դեմ տնային հանդիպումն անցկացնել հանդիսականների ներկայությամբ:

«Բարսելոնան» մտադիր է 100 հազար հնարավորից վաճառքի հանել «Աթլետիկոյի» դեմ խաղի 35 հազար տոմս, որպեսզի ստադիոնում ֆանատները հնարավորինս հեռու լինեն միմյանցից և պահպանեն հակահամաճարակային կանոնները:

Նշենք, որ «Բարսելոնա» – «Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին:  sport.news.am