Հանձնարարականներ ապարտամենտների սեփականատերերի համար. Սոցիալական գովազդ

Հանձնարարականներ ապարտամենտների սեփականատերերի համար. Սոցիալական գովազդ

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը մշակել է բնակարանների և ապարտամենտների սեփականատերերի համար հանձնարարականներ.

.Կանխարգելիչ միջոցառումների մասին տեղեկությունը տեղադրել տեսանելի վայրում

.Հյուրի կողմից օգտագործված հիգիենիկ թափոնների համար տրամադրել փակ աղբարկղ, որում պետք է
տեղադրված լինի մեկանգամյա օգտագործման պարկ

.Հյուրի հեռանալուց հետո իրականացնել հետևյալ գործընթացները. Ախտահանում, 4-ժամյա օդափոխություն,
մաքրում, կարգավորում:

.Հավաքելուց առաջ եւ հետո ձեռքերը լվալ օճառով առնվազն 20 վայրկյան տեւողությամբ կամ մաքրել 70
տոկոսանոց ալկոհոլ պարունակող լուծույթով

.Հաճախակի շոշափվող մակերեսների և աղտոտված տարածքների պարբերաբար մաքրում-ախտահանում

.Փափուկ կահույքի և հատակի մաքրում` հատուկ հնարավորություններով

.Փոշեկուլը մաքրել ախտահանիչ միջոցներով

.Օգտագործված սպիտակեղենի և սրբիչների համար պետք է հատկացվի հատուկ պարկ: Դրանք   հատակին հավաքել և առանց փաթեթավորման տեղափոխելը ռիսկային է

.Հյուրին ընդունելու և ճանապարհելու դեպքում լավ կլիներ մշակել հեռավար համակարգ

Նշված կարգավորումները, միջազգային չափորոշիչների նախատեսմամբ, մշակվել են առողջապահության նախարարության և զբոսաշրջության ազգային վարչության կողմից:

Radio NOR · Սոցիալական Գովազդ. «Հանձնարարականներ ապարտամենտների սեփականատերերի համար» Հունիս- 25