Սկսվել է Նինոծմինդա քաղաքի ասֆալտապատման երկրորդ շերտի աշխատանքները

Սկսվել է Նինոծմինդա քաղաքի ասֆալտապատման երկրորդ  շերտի աշխատանքները

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է Նինոծմինդա քաղաքի փողոցներում ասֆալտի երկրորդ շերտի անցկացումը:

Բաղրամյան, Լերմոնտով, Թբիլիսյան և Դերժինսկի փողոցներում ասֆալտապատումն արդեն ավարտված է:

Նշենք, որ այս տարի Նինոծմինդա քաղաքում տարածաշրջանային զարգացման հիմնադրամից նախատեսվում է ասֆալտապատել ավելի քան 6 քաղաքային փողոց 1164,260 լարի գումարի դիմաց :

Բաղրամյան փողոցի ասֆալտապատման համար տրամադրվել է 259.627 լարի: Թբիլիսյան փողոցի ասֆալտապատման համար `334.510 լարի, մրցույթը շահել են 297.297 լարիի դիմաց : Լերմոնտով փողոցում ասֆալտապատման համար տրամադիմադրվել է 177.078 լարի: Լերմոնտով փողոցում կառուցվում են նաև ջրահեռացման առվակներ: Այս փողոցը քաղաքի ամենաանցանելի փողոցներից մեկն էր: Ձյան և անձրևի ժամանակ բնակիչները հաճախ դժգոհում էին: Դերժինսկի փողոցի համար տրամադրվել է 169 633 լարի:

Այս տարի փողոցներում նախատեսվում են նաև ջրահեռացման առվակներ:

Նինոծմինդա քաղաքի փողոցների ասֆալտապատումն իրականացնում է Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը:

Լրացուցիչ մանրամասներ մեր ֆոտոռեպորտաժում: