Պանդեմիայի պատճառով Նինոծմինդայում սպորտը անկում է ապրում

Պանդեմիայի պատճառով Նինոծմինդայում  սպորտը անկում է ապրում

Նինոծմինդայի շրջանում պանդեմիայի հետեւանքով արդեն մի քանի ամիս է չի անցկացվում սպորտային եւ մշակութային միջոցառումներ:

Այդ հարցի շուրջ մենք զրուցեցինք քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանի հետ, ով նշեց: «Մենք արդեն 5 ամսից ավել է վիրուսի պատճառով չենք անցկացնում ոչ մի սպորտային կամ մշակութային միջոցառում: Ունեինք ֆուտբոլային առաջնություններ Արտաշես Մարկոսյանի անվան, Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների, մինի ֆուտբոլի շրջանի առաջնություն, թենիս եւ այլն: Բայց մեր ղեկավարության որոշմամբ չի թույլատրվում մարդաշատ միջոցառումների անցկացումը: Հուլիսի 16 -ից հետո եթե օրենքները փոխվեցին հնարավոր է լինի արդեն անցկացնել մրցաշարերը,բայց դա էլ դեռեւս հստակ չէ»:

Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.