Մարտ, ապրիլ, մայիս ամիսների աղբի կոմունալ վճարները դեռ չեն մարվել

Մարտ, ապրիլ, մայիս ամիսների աղբի կոմունալ վճարները դեռ չեն մարվել

2020 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Նինոծմինդայի քաղաքապետարանի (բացառությամբ իրավաբանական անձանց) բնակիչները չեն վճարելու աղբի համար : Այս որոշումը կայացվել է մայիսի 29-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նիստում:

Մեկ ամիս առաջ քաղաքապետարանի կողմից ընդունվեց որոշում, որի համաձայն բնակիչների աղբի կոմունալ վճարումները պետք է մարեր քաղաքապետարանը:

Բնակիչները նշել են, որ իրենք դեռ վճարում են աղբի համար, և այդ երեք ամիսների վճարը դեռ չի մարվել:

Պատճառը պարզելու համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանին:

Մկոյանը պատասխանեց, որ Սակրեբուլոյի որոշումը ՝ աղբը վճարելու համար, ուղարկվել է «Էներգո Պրո Ջորջիա» ընկերություն: Մենք այս ընկերության հետ ունենք պայմանագիր ` աղբահանության համար գումար հավաքող ծառայությունների հետ: Շնորհիվ այն բանի, որ այս ընկերության աշխատանքները ծանրաբեռնված է, կոմունալ վճարները դուրս չեն գրվել բնակիչների հաշվից: Բայց սա նշանակություն չունի այս 3 ամիսների ընթացքում աղբահանության համար բնակիչների պարտքերը կմարվեն: Բոլոր բնակիչներին զգուշացրել ենք չվճարել այս ամիսների համար: Եվ ով որարդեն վճարել է, այդ գումարը կմնա բաժանորդի հաշվի վրա:

Նշենք, որ ընդհանուր առմամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 5597 բաժանորդ: Եվ բոլորն ազատված են 2020 թվականի 3 ամիսների աղբի վճարից:

Այս մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանը: