«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում Ջիգրաշեն գյուղում

«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում Ջիգրաշեն գյուղում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվում են ջրագծի նորոգում և կամուրջի վերականգնում:

Ուղղակի պայմանագրով աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Նորիկ Շաշվերդյանը: Ջրամատակարարման համակարգի վերանորոգման համար տրամադրվել է 10,000 լարի, կամրջի վերականգնման համար` 6,000 լարի:

Ներկայումս կամրջի վերակառուցումն ավարտված է։ Աշխատանքներն ընդունվել են հանձնաժողովի կողմից: Այս կամուրջը ծառայում է անասունների և գյուղատնտեսական տեխնիկայի անցուդարձի համար: Իսկ ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքները շարունակվում են: