«Աջակցություն գյուղին» ծրագրով Սաթխա գյուղին հատկացվել է 20,000 լարի

«Աջակցություն գյուղին» ծրագրով Սաթխա գյուղին հատկացվել է 20,000 լարի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրով իրականացվում են հետևյալ շինաշխտանքները. Ջրամատակարման համակարգի վերականգնում, կամուրջի վերականգնում, գյուղամիջյան ճանապարհների խճապատում:

Ուղղակի պայմանագրով աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Արկադի Մշեցյանը: «Աջակցություն գյուղին» ծրագրով Սաթխա գյուղի համար տրամադրվում է 20 000 լարի: Ջրամատակարարման համակարգի վերանորոգման համար նախատեսված է 550 լարի, կամրջի վերականգնման համար 9 500 լարի և ևս 9 500 լարի փողոցների խճապատման համար:

Ներկայումս ավարտված են կամրջի վերակառուցման և ջրամատակարարման համակարգի նորոգումը, մնում է միայն գյուղամեջյան փողոցների խճապատումը: