Մահվան ելքով հոսանքահարում՝ Խոսպիո գյուղում

Մահվան ելքով հոսանքահարում՝ Խոսպիո գյուղում

Ախալքալաքի Խոսպիո գյուղի մերձակայքում ճանապարհի կառուցման մեջ աշխատող բեռնատարի վարորդը տեղում մահացել է էլեկտրահարման հետևանքով: Պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարորդը բարձրացրել է բեռնատար թափքը, մեքենայից բեռը թափելու համար և այն հպվել է բարձր լարման հոսանքագծին:

Դեպքը տեղի է ունեցել այսօր ՝ օգոստոսի 1-ին, ժամը 15: 00-ի սահմաններում, Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին: Փոխանցում է 《Հարավային դարպասը》։

Տեղացիների խոսքով ՝ մահացածը միջին տարիքի տղամարդ է։

Ախալքալաքի քաղաքապետարանը չի կարող ճշտել, թե որ ընկերությունն է աշխատել ճանապարհի այս հատվածում. «Այնտեղ շատ ընկերություններ կան, և ես չգիտեմ, թե կոնկրետ որ մեկն է այն: Ես պարզապես լսել եմ այդ պատմությունը», – ասել է Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը:

Գործը քննվում է 240-րդ հոդվածի երկրորդ մասով: Որը հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների խախտում է, ինչը հանգեցրել է մարդու կյանքի կորստի: