Նինոծմինդայի կոյուղու դիտահորերը լուրջ վտանգ են ներկայացնում

Նինոծմինդայի կոյուղու դիտահորերը լուրջ վտանգ են ներկայացնում

Նինոծմինդայի Ռուսթավելու, Չարենց և Բարեկամության փողոցների խաչմերուկում գտնվող կոյուղու դիտահորերը անմխիթար վիճակում են:

Մեկ ամիս առաջ NOR ռադիոկայանը հաղորդեց, որ դիտահորերից մեկը, որը գտնվում է Ռուսթավելի փողոցի խաչմերուկի կենտրոնում, ամբողջովին շարքից դուրս է եկել և անզգուշության դեպքում մարդիկ կընկնեն այնտեղ:

Канализационный люк на улице Руставели представляет опасность

Ինչպես ասում են փողոցի բնակիչները, դիտահորերը տեղադրված են սխալ տեղում և անորակ են: Դրանցից մեկը երկար ժամանակ գտնվում է այս վիճակում, չնայած այն, որ երկու անգամ վերանորոգվել է: Մեկ այլ փոս ամբողջովին ավերված է, իսկ երրորդը ծածկ չունի: Բնակիչները քարերով ցանկապատել են փոսերը:

Դիտահորերը կառուցվել են այն խաչմերուկում, որտեղ երթևեկում են ավտոմեքենաներ և բեռնատարներ: Դրանք վտանգ են ներկայացնում ինչպես հետիոտների, այնպես էլ տրանսպորտային միջոցների համար:

Նինոծմինդա քաղաքի գրեթե բոլոր դիտահորերը գտնվում են անմխիթար վիճակում, որոնց մասին մի քանի անգամ հաղորդել է NOR ռադիոկայանը:

Открытый колодец на улице Пушкина заполняется водой