Շարունակվում է Փոկա-Վլադիմիրովկա ճանապարհահատվածի վերականգնումը

Շարունակվում է Փոկա-Վլադիմիրովկա ճանապարհահատվածի վերականգնումը

Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը շարունակում է ճանապարհի վերականգնման աշխատանքները Փոկա-Վլադիմիրովկա ուղղությամբ:

Այժմ իրականացվել են վերամշակման և հարթեցման աշխատանքներ, ինչպես նաև Փոկա գյուղի ներսում կառուցվել են ջրահեռացման համակարգեր: Այս նախագծով նախատեսվում է վերականգնել 1050 մետր՝ Փոկա-Վլադիմիրովկա ուղղությամբ ճանապարհը:

Ասֆալտապատման համար գումարը հատկացվում է տարածաշրջանային զարգացման հիմնադրամից:

Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը հաղթեց մրցույթում ՝ 511,094 լարիով:

Լրացուցիչ մանրամասները՝ լուսանկարներում.