Այս տարի անասունների համար բավարար խոտ չկա

Այս տարի անասունների համար բավարար խոտ չկա

Սակավ խոտը մեծ խնդիրներ կստեղծի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների համար, քանի որ բնակչության 80 տոկոսը զբաղվում է անասնապահությամբ:

Ինչպես ասում են գյուղացիները, գերանդիով դժվար է խոտ հնձելը, ժամանակատար է, բայց էժան է: Գանձա գյուղի բնակիչ Շավարշ Նալբանդյանի խոսքով՝ այս տարի խոտի վիճակը շատ վատ է, խոտի մեկ հակը արժե 7 լարի, ինչը շատ թանկ է: Եթե ​​այս գնով պետք է խոտ գնել, ապա ձեռնտու չէ զբաղվել անասնապահությամբ: Եթե ​​այսպես շարունակվի, ապա կովերը պետք է վաճառել: Կովերի գներն էլ շատ ցածր են, մեկ կովի համար՝ 1000-1500 լարի: Այս տարի բնակիչները չկարողացան աշխատանքի մեկնել կորոնավիրուսի պատճառով, մարդիկ հնարավորություն չունեն խոտ գնել և կառավարությունն էլ ամենևին չի մտածում բնակիչների մասին:

Նինոծմինդայում մեկնարկել է խոտհունձի սեզոնը, ինչ-որ մեկը հավաքում է, որպեսզի վաճառի, իսկ ինչ-որ մեկը` ձմռանը ավելի քիչ խոտ գնելու համար: Այս տարի քիչ խոտ կա, ուստի չոր խոտի մի հակը կարժենա 7-8 լարի: Մարդկանց մեծ զանգվածը աշխատում է տեխնիկայով, իսկ այն վայրերում, որտեղ մեքենաները չեն կարող հասնել, ձեռքով են հնձում:

Բնակիչները այս տարի դժգոհ են արդյունքից: Բնակիչների մեծ մասը այս տարի ձեռքով են հնձում, քանի որ ոչ բոլորն ունեն այն ֆինանսական միջոցները, որոնք ծախսվելու են տեխնիկական հնձիչի վրա:

Մանրամասները՝ նյութում.

Radio NOR · Сена для скота в этом году мало