Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում ՝ ճանապարհի մի հատվածը վերանորոգվում է

Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում ՝ ճանապարհի մի հատվածը վերանորոգվում է

Վերականգնվում է Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում կամրջի մոտ գտնվող ճանապարհի մի հատվածը, որը շարքից դուրս է եկել:

Հիշեցնենք որ, NOR ռադիոկայանը նախկինում հայտնել էր, որ ասֆալտի առաջին շերտը, որը անցկացվել էր մայիսի 22-ին, սկսել է շարքից դուրս գալ: Հայտնվել են ճաքեր, հատկապես վատ վիճակում է Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում կամրջի մոտ գտնվող ճանապարհը :

Ներկայումս հանվում է հողը, որը նստվածք է տվել և փչացնում է նոր ասֆալտը:

Նշենք, որ Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատումն ամբողջությամբ չի ավարտվել: Անցկացվել է ասֆալտի առաջին շերտը :