Հանձնարարականներ Վրաստանի հանրային դպրոցների համար

Հանձնարարականներ Վրաստանի հանրային դպրոցների համար

2020-2021 ուսումնական տարվա մեկնարկի վերաբերյալ Վրաստանի կրթության և առողջապահության նախարարությունները մշակել են հանձնարարականներ:

Ինչպես ասվել է կրթության նախարարությունում անցկացված մամլո ասուլիսին, նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին և դպրոցները պետք է պաշտպանեն հետևյալ հանձնարարականները.

Աշակերտների միջև պահպանել 1 մետր հեռավորություն

Շենք մուտք գործող ցանկացած անձի համար պարտադիր է կրել շնչադիմակ, բացառությամբ աշակերտի

Շենք մուտք գործող ցանկացած անձ պետք է անցնի ախտահանիչ լուծույթով ներծծված գորգով, անցնի ջերամաչափում և ձեռքի ախտահանում

Դպրոցներում պետք է լինի շնչադիմակների պահեստ

Սանիտարական հանգույցի մշակում յուրաքանչյուր դասամիջոցին

Հերթափոխների միջև կես ժամ ընդմիջում, դասասենյակների սանիտարական մաքրում և օդափոխում

Ջերմություն կամ շնչառական խնդիրներ ունեցող աշակերտների համար ժամանակավոր մեկուսացման սենյակի հատկացում

Սենյակների օդափոխում դասաժամերի միջև դասամիջոցներին

Հաճախ շոշափելիք մակերևույթների սանիտարական մշակում

Դպրոցի ընդհանուր շահագործման տարածքում (այդ թվում, միջանցք, ուսուցչանոց և այլն) գտնվող ցանկացած անձ (բացառությամբ աշակերտների) պետք է կրի շնչադիմակ, այդ թվում, դասամիջոցին

Ուսումնական գործընթացը ծրագրելիս դպրոցները հնարավորություն կունենան.

Սահմանել դասաժամի տևողությունը (առնվազն 30 րոպե)

Սահմանել դասաժամի մեկնարկի գործընթացն ըստ դասարանների (08:30, 08:45, 09:00):

Դպրոցներi անվտանգությունը և ենթակառուցվածքը հաշվի առնելով, կարող են ներդնել ուսման իրենց («հիբրիդային մոդել», այսինքն՝ ուսուցում ինչպես դասասենյակներում, այնպես էլ՝ հեռավար) մոդելը:

Կրթության նախարարությունը դպրոցի տարածքում դասերի անցկացումը պարտադիր է սահմանել` I-IV դասարանի աշակերտների համար:

Հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ին:

Radio NOR · Հանձնարարականներ Վրաստանի հանրային դպրոցների համար