Նախատեսվում է սանհանգույց կառուցել Հեշտիա և Մամզարա գյուղերի դպրոցներում

Նախատեսվում է սանհանգույց կառուցել Հեշտիա և Մամզարա գյուղերի դպրոցներում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը հայտարարեց երկու մրցույթ Հեշտիա և Մամզարա գյուղերի դպրոցներում սանհանգույց կառուցելու համար:

Հեշտիա գյուղի թիվ 1 և թիվ 2 դպրոցներում սանհանգույցի կառուցման համար հատկացվել է 140.673 լարի:

Իսկ Մամզարա գյուղի դպրոցում սանհանգույց կառուցելու համար կտրամադրվի 34 540 լարի:

Մրցույթները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 14-ին: