Նինոծմինդայում այսօր մեկնարկեց մինի ֆուտբոլի առաջնությունը

Նինոծմինդայում այսօր մեկնարկեց մինի ֆուտբոլի առաջնությունը

Սեպտեմբերի 9 -ին Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում գտնվող մինի մարզադաշտում մեկնարկեց մինի ֆուտբոլի շրջանային բաց առաջնությունը:

Առաջնությանը մասնակցեցին մունիցիպալիտետի 14 թիմեր: Այսօր տեղի ունեցավ 6 հանդիպում, որտեղ միմյանց հետ մրցեցին Կաթնատու – Գանձա, Օրոջալար – Փոքր Խանչալի, Ջիգրաշեն – Նինոծմինդա, Նինոծմինդայի «Երիտասարդներ» – Սաղամո, Արագյալ – Սպասովկա, Խոջաբեկ – Մեծ Խանչալի թիմերը, իսկ Հեշտիան եւ Սաթխան վիճակահանության արդյունքում միանգամից կխաղան հաջորդ փուլում:

Այսպիսով, 1/4 եզրափակիչ դուրս եկան Հեշտիա – Գանձա, Փոքր Խանչալի – Նինոծմինդա, Սաղամո – Սպասովկա եւ Խոջաբեկ – Սաթխա թիմերը:

Ավելի մանրամասն մեզ պատմեց Նինոծմինդայի քաղաքապետարանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Վահե Իրիցյանը:

Աուդիոձայնագրությունը ստորեւ.

Radio NOR · Նինոծմինդայում այսօր մեկնարկեց մինի ֆուտբոլի առաջնությունը
https://www.facebook.com/radiotvnor/videos/2632685846992933/
https://www.facebook.com/radiotvnor/videos/965081510662271/