Ավարտվեց Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի ասֆալտապատման առաջին շերտը

Ավարտվեց Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի ասֆալտապատման առաջին շերտը

Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհահատվածը դեռեւս ասֆալտապատման գործընթացում է: Ասֆալտի առաջին շերտը այժմ ավարտված է:

Ավազապատման գործընթացում են նաեւ ճանապարհաեզրերը:

Ախալքալաքից դեպի Խոսպիո գյուղ արդեն լցվել է Ասֆալտի երկրորդ շերտը:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել է 2019-ի հուլիսին և այդ հատվածում աշխատում է Վրաստանի ճանապարհային վարչությունը:

Նախագծի համաձայն կապալառուն պարտավորվում է աշխատանքներն ավարտել 2020-ի օգոստոսին, այսինքն՝ այս ամսվա ընթացքում: Այս ճանապարհի կառուցման համար հատկացվել է 19 միլիոն լարի: Թբիլիսիից մրցույթը շահել է` « საგზაო სამშენებლო სამთავრობო », ճանապարհաշինական ընկերությունը՝ 14 750 000 լարիով: Ենթակապալառուն «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունն է:

Առավել մանրամասն՝ ֆոտո նյութում.