Կորոնավիրուսի պատճառով Նինոծմինդայում մինի ֆուտբոլը չեղարկվեց

Կորոնավիրուսի պատճառով Նինոծմինդայում մինի ֆուտբոլը չեղարկվեց

NOR ռադիոն անդրադարձել էր, որ երեկ՝ սեպտեմբերի 9 -ին Նինոծմինդայում մեկնարկել էր մինի ֆուտբոլի առաջնություն, որտեղ մասնակցում էին շրջանի 14 թիմեր:

Նշենք, որ երեկ անցկացվել էր 6 հանդիպում, որտեղ 1/4 եզրափակիչ դուրս էին եկել Հեշտիա – Գանձա, Փոքր Խանչալի – Նինոծմինդա, Սաղամո – Սպասովկա, Խոջաբեկ – Սաթխա թիմերը:

Խաղի շարունակությունը պետք է տեղի ունենար այսօր` սեպտեմբերի 10 -ին: Սակայն՝ Վրաստանի կառավարության որոշմամբ այսօրվանից արգելվում է անցկացնել մշակութային և մարզական միջոցառումներ, որին մասնակցում է ավելի քան 200 մարդ: Այդ իսկ պատճառով ֆուտբոլային առաջնությունը չեղարկվեց:

Նինոծմինդայի քաղաքապետարանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Վահե Իրիցյանը մեզ հետ զրույցում նշեց. «Քանի որ Վրաստանում վիրուսի հետ կապված իրավիճակը ավելի սրվեց եւ նոր օրենքների համաձայն բոլոր մասսայական միջոցառումները արգելվում են, դրա համար էլ երեկ մեզ խիստ զգուշացրեցին, որ մինչեւ հոկտեմբերի 31 -ը այս օրենքը գործում է եւ չի թույլատրվում ոչ մի սպորտային միջոցառում: Բոլոր թիմերին զգուշացրել ենք, որ խաղեր չի լինելու, իսկ հետագայում էլ դեռեւս պարզ չէ»:

Մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Կորոնավիրուսի պատճառով Նինոծմինդայում մինի ֆուտբոլը չեղարկվեց