Գանձայի թիմը դարձավ Նինոծմինդայի մինի ֆուտբոլի շրջանային առաջնության հաղթող

Գանձայի թիմը դարձավ Նինոծմինդայի  մինի ֆուտբոլի շրջանային առաջնության  հաղթող

Սեպտեմբերի 18 -ին Նինոծմինդայում կայացավ մինի ֆուտբոլի շրջանային առաջնության վերջին եզրափակիչ խաղերը:

1-ին եւ 2 -րդ տեղերի համար մրցեցին Գանձայի եւ Խոջաբեկի թիմերը: Խաղը ավարտվեց Գանձայի հաղթանակով՝ 4 – 2 հաշվով:

Երրորդ հորիզոնականի համար պայքարեցին Սպասովկայի եւ Նինոծմինդայի թիմերը: Այդ խաղում 7 – 3 հաշվով հաղթեց Սպասովկայի թիմը եւ գրավեց երրորդ հորիզոնականը:

Ֆուտբոլիստները Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի վարչության կողմից պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով:

https://www.facebook.com/radiotvnor/videos/1018867011903328/