«Տղերք էկանք, դուք պինդ կացեք». Նազելի Նաիրի

«Տղերք էկանք,                                                                                      դուք պինդ կացեք». Նազելի Նաիրի

Նյութի հեղինակ՝ Նազելի Նաիրի

Ջավախքի երիտասարդները պատրաստ են մեկնել հայրենիք` հայրենյաց պատերազմին:

Տղերք էկանք, տղերք էկանք, Դուք պինդ կացեք, Էկանք, հասանք պատերազմին: Պիտի կռվենք, պիտի հաղթենք, Թող կործանվի շուն թշնամին.

Կրկներգ. Պարտվել չկա տղերք, Պիտի հաղթենք, Մենք պարտք ունենք հայրենիքին. Մեզ մահ չկա, տղերք. Պիտի ապրենք, Մենք խոստացել ենք տնեցիքին:

Ցավդ տանեմ, եղբայր, չերկնչես, Կրծքով պիտի քեզ պաշտպանեմ: Ջավախքցու ազնիվ իմ սիրտը քեզ, Եկա ամուր քեզ բռունցքվեմ:

Կրկներգ. Պարտվել չկա տղերք, Պիտի հաղթենք, Մենք պարտք ունենք հայրենիքին. Մեզ մահ չկա, տղերք. Պիտի ապրենք, Մենք խոստացել ենք տնեցիքին:

Իմ սիրելի եղբայրներ, մեր հայ մարտիկներ, հպարտ ջավախքցիներս, իմ քույրական ու մայրական օրհնանքը ձեզ հետ: Մեր հայրենիքն այսօր ճակատագրական պատերազմ է մղում մեր դարավոր թշնամու՝ զավթիչ թուրքի դեմ, ազերի անունով: Մեր պայքարն ազնիվ է, մեր պահանջն արդար է. մենք անպայման կհաղթենք այս պատերազմում: Աշխարհասփյուռ հայությունը ոտքի է կանգնած ու միայն իմ հպարտ նվիրված ազգն է, որ խաղաղ ժամանակ աշխարհացրիվ է, բայց պատերազմի ժամանակ վերադառնում է հայրենիքին պաշտպանելու, իր կյանքի գնով: Օրհնվի ձեր ճանապարհը, Աստված զորավիգ, պատերազմը հաղթում է համարձակն ու ուժեղը: Ձեր այս որոշումը ապացույցն է այն բանի, որ դուք համարձակ եք, ուժեղ, ազնիվ ու հայրենասեր և ուրեմն ի զեն, ի մարտ և միշտ հիշեք, ձեզ համար աղոթում են աշխարհասփյուռ հայերը, ձեր մայրերի աղոթքին են միանում համայն հայ մայրերը, դուք պաշտպանված եք մեր աղոթքով, անվարան եղեք ձեր պայքարում, մենք աջակցում, հպարտանում ենք, աղոթքով ու հավատով ենք սպասում ձեր պանծալի վերադարձին: Այս երգի բառերը թող մեր Ջավախքի գնդի հիմնը լինի: Երգի եղանակը ձեր մեջ ինքնաբուխ կգտնեք: Հարգանքներով, հպարտությամբ ձեր քույր Նազելի Նաիրի:

Նյութում տեղ գտած հեղինակի մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել NOR ռադիոյի տեսակետների հետ։



Opinion, pooling and voting