Քանի մլրդ դոլարի ադրբեջանական զենք-զինամթերք ոչնչացվեց

Քանի մլրդ դոլարի ադրբեջանական զենք-զինամթերք ոչնչացվեց

Սեպտեմբերի 27-ից մինչեւ այսօր հայկական կողմը մեծ վնասներ է հասցրել ադրբեջանական կողմին: Հայկական կողմի տեղեկատվության համաձայն, մինչեւ երեկ 21:00-ի դրությամբ, ադրբեջանական կողմի կորուստների այսպիսի թիվ է առկա.

Հայկական կողմը խոցել է 124 անօդաչու թռչող սարք, 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 368 զրահատեխնիկա, 4 սմերչ եւ հակառակորդն ունեցել է նաև 3154 մարդկային կորուստ:

Թուրքական Բայրակտարի 1 կոմպլեկտը, որը ներառում է 3 ԱԹՍ, 100 հրթիռ, մեկ հեռակառավարման կայան ու նաև պահեստամասեր, կառավարման դասընթացներ, արժե $34.5 մլն: Իսկ անօդաչու թռչող սարքերի արժեքները տարբեր են.  ամենափոքր հարվածային ԱԹՍ-ի արժեքը 15,000€, իսկ հետախուզականները 100-200,000€: Բայց կան ստրատեգիական ԱԹՍ-ներ, որոնք արժեն 15-20 միլիոն: Համեմատած մեծ հարվածային ԱԹՍ-երը սկսվում են 60-70 հազարից մինչև 400-500 հազար: Ըստ հաշվարկների հակառակորդը կրել է 1.632.750.000 դոլարի վնաս։

Այսպիսով, սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը ինչ կորուստներ ունի Ադրբեջանը.

Armlur.am



Opinion, pooling and voting